Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կարեն Կարապետյան. Ես պատասխանատու եմ լինելու տնտեսական բլոկի և տարածքային կառավարման համար

Կարեն Կարապետյան. Ես պատասխանատու եմ լինելու տնտեսական բլոկի և տարածքային կառավարման համար
20.04.2018 | 21:48

Առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության տնտեսական բլոկը համակարգող գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են կառավարության տնտեսական քաղաքականությանն ու առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր:


«Ֆունկցիաների բաժանումը հետևյալ կերպ ենք կատարել. ես պատասխանատու եմ լինելու տնտեսական բլոկի և տարածքային կառավարման համար: Աշխատակազմի մեջ մենք որոշակի փոփոխություններ ենք կատարում, ճշգրտում ենք վարչությունների խնդիրներն ու գործառույթները, և շատ ամուր, շատ հասցեական պետք է աշխատենք: Ի՞նչ եմ ակնկալում գործընկերներից. ամեն մեկն իր մասով վերանայում է, ռեստարտ է անում այս տարվա պլանը: Երեք ամսվա տվյալներով, որոնք կհրապարակվեն շուտով, բավականին լավ թափ ենք հավաքել և պետք է այդպես շարունակենք: Բոլոր ծրագրերը մեզ համար կարևոր են»,- ասել է Կարեն Կարապետյանը: Նա տնտեսական ոլորտի պատասխանատուներին տվել է հստակ հանձնարարականներ, որոնք վերաբերել են պետական կառավարման համակարգի բարեփոխումներին, ներդրումային ծրագրերի մշակմանը, ներկայացմանը, ներդրումների ներգրավմանը, բիզնեսի խթանմանը, գյուղատնտեսության, անասնապահության զարգացմանը, մարզերում տարբեր ծրագրերի իրականացմանը, տրանսպորտային համակարգին, ճանապարհաշինությանը, թվային օրակարգի իրականացմանը և այլ ուղղությունների:

Դիտվել է՝ 2174

Մեկնաբանություններ